ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ 1. Կարդա՛, բաց թողնված տառերը լրացրու, փակագծերում գրված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր: — Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):ուտում: — Ոչխարն ուտում է ամեն ինչ: — Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ: — Բա փշերն ինչի՞ համար են: Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու: — Բա փշերն ինչի՞ համար են: Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի. — Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը: — Ի՜նչ ես ասում… Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց. — Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել)փորձում են համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել: Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց. — Եվ դու կարծում ես, թե ծաղիկները… — Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված: Նա ապշած ինձ նայեց. — Լուրջ գո՜րծ: Փոքրիկ իշխանը (նայել)նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում: — Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես: Այդ խոսքերից մի քիչ (ամաչել):ամաչեց Իսկ նա շարունակեց անողոք շեշտով: — Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ: Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ: — Ես մի մոլորակ գիտեմ ,որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է: — Ի՞նչ է: — Սո՛ւնկ է: Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր: 2.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր) 3.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր) ա/հանգիստ չունեցող ճիշտ Պատասխան բ/անհամբեր գ/անընդհատ աշխատող դ/անընդհատ հանգստացող 4.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր) ա/վտանգավոր —ապահով բ/չարություն —բարություն գ/թույլ —ուժեղ դ/ տգեղ —գեղեցիկ 5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր) ա/վտանգավոր — ածանցավոր բ/անպատասխան- ածանցավոր գ/մուրճ- ածանցավոր սխալ պարզ դ/հաստափոր-բարդ 6.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ (1 միավոր) ա/ծաղիկ —ծաղիկներ բ/իշխան —իշխաններ գ/քամի —քամիներ դ/փուշ —փշեր 7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: (1 միավոր) Բա փշերն ինչի՞ համար են: — Ես մի մոլորակ գիտեմ ,որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: 8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր) 9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր) ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին : ճիշտ բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր: գ/որ քամի էր: դ/որ ինքնաթիռները թռչում են: 10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես 11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը: 12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր) Մեջը ջուր չկար

Հորինում

Ոսկե Ծաղիկը

Երեկ մայրիկի հետ գնացել էինք այգի:Սովորության համաձայն սկսեցի ծաղիկ հավաքել,ու գտա մի անսովոր ծաղիկ:Այն ոսկեգույն էր և խոսում էր:Ես զարմանքից քար կտրեցի:Մինչ մայրս գիրք էր կարդում,ես երկար զրուցեցի ծաղկի հետ,որի անունն էր Աստղինե:Նա պատմեց,որ ծնվել և ապրել է աստղի վրա,դրա համար անունը Աստղին է:Մի ցուրտ ու անձրևոտ գիշեր,ուժեղ կայծակի հարվածից վայր է ընկել ու հայտնվել այգում:Նա խնդրեց ,որ ես վերցնեմ իրեն ինձ հետ:Հիմա նա իմ տանն է ու իմ լավագույն ընկերն է:Նա իմ բարի Աստղինեն է: